«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է է: Այս մասին այսօր կայացած ՔՊ կուսակցության վարչության նիստի ավարտին հայտարարեց ՔՊ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նա բոլորին կոչ արեց սատարել Հայկ Մարությանի թեկնածությունը: Սիմոնյանը, միաժամանակ, նշեց, որ «Ելք» դաշինքի ձեւաչափով ընտրություններում հանդես գալու հարց չի քննարկվել:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի 4 թեկնածու ուներ՝ Ալեն Սիմոնյան, Հայկ Մարության, Զարուհի Բաթոյան եւ Սրբուհի Ղազարյան:
Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել. քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը: Գրում է hraparak.am-ը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը