«Յուվենտու՞ս». հնարավոր է. Հենրիխ Մխիթարյան
«Մրցաշրջանը հիանալի է ընթանում: Ջանք չեմ խնայում «Բորուսիա»-ում: Երջանիկ եմ Դորտմունդում: «Յուվենտու՞ս: Ամեն ինչ հնարավոր է և դա է պատճառը, որ ես փորձում եմ ոչինչ չխոսել կոնկրետ թիմերի մասին: Ամռանը պարզ կդառնա: Այն ժամանակ էլ ամեն ինչ կիմանանք: Ազգային առաջնություններից որևէ մեկին նախապատվություն չեմ տալիս: Պրիմերան, Անգլիայի Պրեմիեր լիգան, Ա Սերիան աշխարհի լավագույն առաջնություններն են: Սակայն կարևորը ոչ թե առաջնությունն է, այլ ակումբը, որը ֆուտբոլիստին թույլ կտա ամբողջովին բացահայտել իր ներուժը»,- Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել Թուրինի «Յուվենտուս» տեղափոխության հնարավորությունը: Մխիթարյանը, սակայն, նշել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում:
