Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները

Ռոբերտ Քոչարյանի մասին վերջին օրերին ամենալայնն է քնարկվում, ավելին՝ քան իր ղեկավարած տարիներին։ Եվ քանի որ վերջին օրերին քննարկվում  է նաև իր երեխաների ով լինելը, ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի երեխաներին և նրանց կողակիցներին։
ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ
Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Փլեյ Սիթի" սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող "ՖԱՍԹ ՔԱՐԹ" ՍՊԸ-ն, Հայաստանում "Տոյոտա" ընկերության պաշտոնական դիլեր "ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ" ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ն: Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով: Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Կինը` Զարուհի Բադալյան:
 ԶԱՐՈՒՀԻ ԲԱԴԱԼՅԱՆ
 Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Զարուհի Վոլոդյայի Բադալյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 26-ին ՀՀ Երևան քաղաքում: Միջնակարգ կրթությանը ստացել է Երևանի Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում: 1997-2001թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև` 2003թ.-ին, գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան` ստանալով կառավարչի մասնագիտացում: 2002-2008թթ.-ին աշխատել է ՀՀ ԿԲ-ի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան: 2008 թվականից ի վեր հանդիսանում է "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
 ԳԱՅԱՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ
 Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
 Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում: 2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական: Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:
 ՎԻԳԵՆ ՉԱՏԻՆՅԱՆ
 Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Վիգեն Արայի Չատինյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2000-2005 թթ. սովորել է Պետական Կառավարման Համալսարանի Միջազգային  Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային  Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնում,  Մոսկվա քաղաքում: 2005-2008 թթ. սովորել է վերոնշյալ համալսարանի Միջազգային  Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2008-2009 թթ. աշխատել է "Բարս պլյուս" ՍՊԸ-ի տնօրեն:  2009-2010 թթ. աշխատել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնում որպես գլխավոր մասնագետ: 2010-2011 թթ. հանդիսացել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ: 2011 թվականի փետրվար ամսից հանդիսանում է  Երևանի Քաղաքապետարանի` Զարգացման և Ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետ: Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել  լեռնադահուկային սպորտով և բիլլիարդ խաղալ:
ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում: 2006 - 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ: Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով: Ամուսնացած է, ունի երկու որդի: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):
ՍԻՐՈՒՇՈ
Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ Ծնվել է 1987թ-ի հունվարի 7-ին: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Այնուհետև ընդունվել է և շարունակել կրթությունը Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում: Երաժշտական կրթությունը է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Վաղ հասակից զբաղվել է երաժշտությամբ` երգել է և ստեղծագործել: Տասնհինգամյա իր բեմական գործունեության ընթացքում ունեցել է համերգներ ավելի քան երեսուն երկրներում, արժանացել  բազում մրցանակների: 2008թ-ին Սիրուշոն  ներկայացրել է  Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին և արժանացել հանդիսատեսի համակրանքը մրցանակին, գրավել չորրորդ տեղը, ինչը Հայաստանի մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշն է: Սիրուշոն ձայնագրել է չորս ձայնասկավառակ, այդ թվում նաև ժողովրդական ուղղվածության "Շերամ" ձայնասկավառակը: Ունի ազգային, ժամանակակից, ջազային  ուղղվածության հիթեր: Սիրուշոն ութ անգամ արժանացել է տարվա երգչուհի մրցանակին: Որպես հեղինակ համագործակցում է հայ և այլազգի  կատարողների հետ:
Նյութի աղբյուրը՝ primenews.am

դիտվել է 9887 անգամ
Լրահոս
ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am