ՀՀԿ-ի տատիկն ու ՀՀՇ-ի Գեւորիկն «օրթախ» են
ՀՀԿ-ի երկու կարկառուն ներկայացուցիչները՝ սկանդալային ՀՀԿ-ի տատին եւ ՀՀՇ-ՀՀԿ-ի Գեւորիկը չնայած երբեմն-երբեմն իրար դեմ բողոքի ակցիաներ են անում , երբեմնի գաղափարական տարաձայնություններն այնպես են գլուխ բարձրացնում, որ տատն օդում անկառավարելի ճոճում է յուր ձեռնափայտը, սակայն մեծ հաշվով նրանք «օրթախ» են: Երկու հանրահայտ ՀՀԿ-ականները որոշ տեղեկություններով գծել են այն սահմանագիծը, որից այն կողմ չգրված օրենքներով իրավունք չունեն անցնել, թեմաներն ու անձինք, որոնց հարցում երկուստեք պարտավոր են լոյալություն պահպանել: Սակայն երբեմն այս սահմանը խզվում է, ինչն էլ վերածվում է ձեռնափայտով մարտի:
