Արցախի ոստիկանապետը նշանակումներ ու ազատումներ է կատարել

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի սույն թվականի հուլիսի 28-ի հրամանով ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ներկայացնելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Արմեն Մովսիսյանի մասնագիտական ունակությունները կնպաստեն ոստիկանության աշխատանքները կանոնակարգելու և գործունեության ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելուն։ Նույն օրը, ոստիկանության պետը ներկայացրեց նաև ոստիկանության անձնագրային և վիզաների նորանշանակ վարչության պետին։ ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը, համաձայն որի ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ, ինքը և հատկապես կարևորագույն գործերով քննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Արայիկ Ներսիսյանը ազատվել է զբաղերած պաշտոնից և նշանակվել անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։ Շնորհավորելով Արայիկ Ներսիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ նրա սկզբունքային և արդարամիտ գործելաոճը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները էլ ավելի պարզեցնելու և մոտագա ապագայում «Մեկ պատուհանի» սկզբունքը ոստիկանության բոլոր ստորաբաժանումների անձնագրային ծառայություններում իրականացնելու հնարավորություն ստեղծելուն։ Ոստիկանությանա պետի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել նաև ոստիկանության քննչական վարչությունում։ Այսպես, ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Արա Ենգիբարյանը և ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Ավշարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և նշանակվել քննչական վարչության պետի տեղակալների պաշտոններում, իսկ ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Սարուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետի պաշտոնին։ Ոստիկանության պետը ընդունելով նորանշանակ պատասխանատուներին, համոզմունք հայտնեց, որ նրանց կողմից կարվի առավելագույնը քննիչների մասմնագիտական ունակությունները ավելի բարձրացնելու, ծառայողական և կատարողական կարգապահության ուղղությամբ։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am