Վստահ եմ՝հանրությանը կիրազեկվի իրականում ովքեր են այս մարդիկ և ինչերի են ընդունակ. Աշոտ Արսենյանի հայտարարությունը

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներով, որոշ շահագրգիռ մարդկանց կողմից չպատճառաբանված, անհարկի անվանարկվում է իմ անունն ու բարի համբավը` փորձելով ինձ և իմ երկարամյա բիզնես-գործունեությունը կապել տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ։ Մասնավորապես, այսպես ասած այդ «սև գործին» լծվել են Գորիս քաղաքի բնակիչ, նախկինում խարդախության համար դատապարտված և մի շարք քրեական պատմությունների մեջ ներքաշված Կորյուն Հակոբյանը ու իր հանցավոր գործընկեր` Վայոց Ձորի Գետափ գյուղի բնակիչ Մուրադ Մուրադյանը։ Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և այլ լրատվամիջոցներում օգտատերերի հետաքրքրությունն ու նկատի ունենալով այդ կապակցությամբ տրված տարաբնույթ մեկնաբանությունները՝ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այդ վարկաբեկման արշավին նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին: Դեռևս 2001 թվականին մեղայական կեցվածք ընդունած, զղջալով իր գործած սխալների համար, Կորյուն Հակոբյանը ինձ է ուղարկել մի հայտարարություն, ըստ որի՝ 1996 թվականին վերջինս ու Մուրադ Մուրադյանը մեր համատեղ գործունեությունը սկսելիս որևէ գումար չեն ներդրել, այլ դրանք ներդրվել են իմ կողմից: Իմ ներդրած գումարներով է ձևավորվել իմ և նրանց համատեղ բիզնեսը։ Այս հայտարարությունը ստորագրելուց 17 տարի հետո, չարաշահելով հեղափոխության փաստն ու խնդիրները բարձրաձայնելու իրավունքը, այդ մարդիկ զբաղված են իրենց բնորոշ ապօրինի գործողություններով։ Հայաստանում ապրիլյան սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո ինձ և իմ մտերիմներին սկսել է զանգահարել Կորյուն Հակոբյանը և հայտնել, որ պահանջում է ինձնից մեծ գումար, հակառակ դեպքում խոստանում է, որ «հեղափոխության ֆոնի» վրա կսկսի հրապարակել իրեն հայտնի ինձ վարկաբեկող նյութեր: Ճանաչելով Կորյուն Հակոբյանին՝ ես մերժել եմ շորթմամբ ինձանից գումար հափշտակելու «առաջարկը» և նրան զգուշացրել, որ իր գործողություններն անօրինական են, քրեորեն պատժելի: Դրանից հետո, իր ապրելակերպին և գործելաոճին համապատասխան, Կորյուն Հակոբյանը անցավ իր խոստման իրականացմանը` սկսեց տարբեր սոցիալական կայքերի միջոցով ինձ անվանարկող հոդվածներ տպել, հերյուրանքներ տարածել, զոհի կերպարի տակ թաքցնելով իր` շորթմամբ ինձանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձերը: Նման գործելաոճով հաջողության չհասնելուց հետո, հանցակից գործընկերներ Կորյուն Հակոբյանն ու Մուրադ Մուրադյանը նախաձեռնեցին ինձ վարկաբեկելու գործողությունների մեկ այլ շարք: Մասնավորապես, օգտվելով իրենց կամքից անկախ ընձեռված հնարավորությունից` 2018 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում քաղաքում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը իմ անձը վիրավորող և գործարար համբավը արատավորող հերյուրանքներից զատ հայտարարեց նաև, որ ես 2003 թվականին պատվիրել եմ իր սպանությունը։ Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Մուրադ Մուրադյանը, մարդկային իր տեսակով և հանցավոր գործելաոճով ներգրավված լինելով տարատեսակ քրեական պատմությունների մեջ, որպես նշվածի տրամաբանական հետևանք, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ենթարկվել է հարձակման, որի համար իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել են նրա սպանության պատվիրատուները: Մինչդեռ այդ պայմաններում այնուամենայնիվ, Մուրադ Մուրադյանը չի խորշում հրապարակայնորեն ստելուց և իմ անունը իր անհարկի շահարկելուց։ Մուրադ Մուրադյանի սպանության փորձի հետ կապված դեպքի կապակցությամբ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հղումներում https://m.fontanka.ru/2015/11/30/110/, https://m.fontanka.ru/2014/05/16/156/, https://amp.newsru.com/crime/14may2013/killergngspbrest.html Մուրադ Մուրադյանի հայտարարությունը, այն է՝ առանձնապես ծանր հանցագործության պատվիրման մեջ հրապարակայնորեն ինձ մեղադրելը, գնահատում եմ իմ բարի համբավի ու հեղինակության նկատմամբ քրեորեն հետապնդելի ոտնձգություն։ Հարկ եմ համարում օրենքով սահմանված կարգով քրեական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել Կորյուն Հակոբյանի ու Մուրադ Մուրադյանի նկատմամբ։ Շորթմամբ գումարներ հափշտակելու փորձ ունեցող նշված հանցավոր խումբը վարպետորեն փորձ է անում թաքնվել Հայաստանում երեք միլիարդ ՀՀ դրամի ներդրումներ իրականացնելու խոստումների հետևում` պարզունակ «բլեֆի» տակ քողարկելով իրենց ապօրինությունները։ Հարգելի հայրենակիցներ, Մինչև իրավական գործընթացների մեկնարկը և տրամաբանական ավարտը, մեր հանրությանը կոչ եմ անում չհավատալ պարզամիտ շորթողների կողմից տարածվող հերյուրանքներին ու ստահոդ հայտարարություններին: Վստահ եմ՝ պատշաճ իրավական գործընթացով իրականացված քննության արդյունքում կհստակեցվի և հանրությանը կիրազեկվի իրականում ովքեր են այս մարդիկ և ինչերի են ընդունակ»։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am