Մնում է պարզել, թե ով է Բերիան.Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանը դեռ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ և շատ շուտով հայտնվելու է ազատության մեջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել», -հայտարարեց Սողոմոնյանը` հավելելով շատ շուտով Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ:
«Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել:Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններում պարտվելուց հետո փորձել է ԵԿՄ-ին ներքաշել քաղաքական պայքարի մեջ:Հիշում եք, որ հարթակին կանգնած գոռում էին Մանվել, Մանվել: Խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է: Գագիկ էին գոռում : Հետո կազմակերպվել են մասսայական անկարգություններ: Դա թավշյա, խաղաղ, ոչ բռնի հեղափոխություն չէր, այն մասսայական անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ: Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Որպեսզի արդարացվի այն, ինչն այդ օրերին արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրվում է: Ասվում է, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է, նրա թիմակիցները ոչ թե մասսայական անկարգություններ է կազմակերպել, այլ ժողովորդի պայքարն է կազմակերպել պարտված թեկնածուի դեմ և գործող նախագահն էլ աբսուրդային պատճառաբանություններով, որի մասին խոսվում է ՀՔԾ տխրահռչակ հաղորդագրության մեջ, ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը: Հիմա դուք ասեք, ո՞վ է հաշվեհարդար տեսնում Քոչարյանի նկատմամբ, ո՞վ է կեղծիք տարածել նրա մասին: Մեզ մնում է պարզել, թե ով է Բերիան: Մենք նրանց գտնելու ենք և նա պատժվելու է: Այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու: Պաշտոնական նախագահի նկատմամբ անձնական և քաղաքական հաշվեհարդար չի լինելու: Նախագահն ազատ է արձակվելու, ապօրինի հետապնդողները՝ պատժվեն: Օգտագործելու ենք ցանկացած իրավական և պաշտոնական գործիք»,ասաց նա:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am