Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն, փաստերի խեղաթյուրում տեսանք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանի խոսքերով, թավշյա հեղափոխությունից հետո հույսեր կային, որ ինչ-որ բան փոխվելու է, ժողովուրդը հույսով էր լցվել. «Ես հույս ունեի, որ այս հարցում հեշտ կաշխատեմ, սակայն արդեն նման հույս չունեմ: Դա չի լինելու, եթե պարոն վարչապետը ձեռք չխփի սեղանին ու չասի՝ էս ինչ եք անում, դանա՞կ եք խրում իմ մեջքին: Իհարկե նա չի ասի, սակայն աշխատակազմից ինչ-որ մեկը պետք է այդ հարցը տա, և մենք կպրծնենք նման դատավորներից»:

«Մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք մեզ բավարար ժամանակ չտրամադրելու համար: Պրոցեսն ընթացավ, հետաձգվեց, սակայն մինչ այդ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Հանկարծ ժամը 01:30-ին քննչական խումբը որոշում բերեց Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, սրա մասին ոչ ոք չգիտի: Արդեն հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել Քոչարյանին, որ չկալանավորեն, սակայն չարեցինք: Նա առավոտյան եկավ, բայց չկալանավորվեց: Ի դեպ մենք փաստաթղթերով ապացուցեցինք, որ իրենց գործողությունները չեն վկայում այն մասին, որ Քոչարյանին պատշաճ կերպով ծանուցել են: Սակայն նրանք դրա մեջ խնդիր չէին տեսնում: Սա ազդակ էր մեզ համար, որ կալնավորման միջնորդություն բավարարվելու է, իսկ գրավի միջնորդությունը՝ ոչ: Մենք հասկացանք, որ սա պատվեր է, բայց չեմ կարող ասել ում կողմից, կարող եմ ենթադրել, բարձրաձայնել՝ ոչ: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում և ՀՔԾ-ում»,-ասաց փաստաբանը:
  « Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում: Քննչական ապարատ մենք չունենք հանրապետությունում, սպանվել է, մահացել է այդ ապարատը: Միան մի փոքրիկ խումբ քննիչներ կան, որ արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է դատարանում, որտեղ հույս կարելի է դնել մի խումբ դատավորների վրա: Օրինակ ինչպես կարելի է որպես հիմնավոր կասկած բերել մի հանգամանք, որ X-ը դեպքերից 10 տարի հետո ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկտը պատմել է, որ էս ինչ ժամանակ կրակոցներ են եղել: Հիմնավոր կասկածներից մեկն այս ցուցմունքն է: Մենք կարող ենք ասել, որ չբացահայտռվող աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց: X-ի ինքնությունը հայտնի չէ, բայց Y-ին նրա տրամադրած տեղեկությունը հանդիսացել է Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը: Դե արի ու դիմացիր: Ի վերջո կալանավորման մասին որոշում կայացվեց: Քննիչի որոշումից արտագրվեց ամեն ինչ և հայտարարվեց, որ հիմնավոր կասկած կա կալանավորում կիրառելու և գրավը մերժելու համար»,ասաց Սահակյանը:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am