Կվերադառնա
Hayeli.am-ի տեղեկություններով`մարտի 21-ից` երկուշաբթի օրվանից, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կանցնի աշխատանքային բնականոն ռեժիմի: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը հոսպիտալացվել էր զարկերակային ճնշման տատանումների պատճառով: Մի քանի օր նա գտնվել է Հայաստանում բժիշկների հսկողության տակ: Օրեր անց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անցել է կարճատեւ արձակուրդի, որն անցկացրել է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը անցել է նաև բժշկական հետազոտություն:
