Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նրա հետ զրույցը ստորեւ. – Պարոն Պողոսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը արդյո՞ք անձեռնմխելիություն ունի, թե՞ ոչ: – Առկա է համաձայնագիր՝ ստորագրված 6 անդամ պետությունների ղեկավարների կողմից, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, համաձայն որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք, ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց  տվյալ համաձայնագրով: – Իսկ նրան անձեռնմխելիությունից զրկելու ի՞նչ ընթացակարգ կա: – Անձեռնմխելիությունից զրկելու իրավասություն ունի միայն նույն համաձայնագրի 21-րդ կետով սահմանված ՀԱՊԿ խորհուրդը, որը իրենից ներկայացնում է անդամ պետությունների ղեկավարներին: – Պարոն Պողոսյան, այսինքն՝ խորհուրդը պետք է նիստ անի, քննարկի նրան անձեռնմխելիություն զրկելու հարցը: Իսկ մինչ այդ չի կարող նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվե՞լ: -Այո: – Բայց հիմա իրեն փաստացի մեղադրանք են առաջադրել եւ քրեական հետապնդում սկսել: – Իրականում դատարանում այս հարցը քննարկման առարկա արդեն իսկ դարձել է, սպասում ենք պաշտոնական պարզաբանումների այս հարցի վերաբերյալ, սակայն համաձայնագրով հստակ նշված է, որ քարտուղարը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միմիայն խորհրդի որոշմամբ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am