Մեղավոր է Խաչատուրովը, թե մեղավոր չէ՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի, այնուամենայնիվ, միջազգային կառույցում ներկայացնում է Հայաստանը, ընդ որում՝ որպես գլխավոր քարտուղար, և առանց համաձայնեցնելու նման որոշումը հետևանքներ կունենա։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքին և կալանավորելու միջնորդությանը:
«Ոչ թե պետք էր պոստֆակտում որոշում կայացնել և հետո գնալ, համաձայնեցնել ՀԱՊԿ-ի շտաբվայրում՝ Մոսկվայում, թե՝ ինչ կլինի, տվեք տանեմ, Խաչատուրովին դատի տամ, այլ սկզբից պետք է համաձայնեցվեր միջազգային կառույցի հետ, որտեղ Խաչատուրովը մեկ տարուց ավելի ներկայացնում է Հայաստանը ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ, այլ որպես գլխավոր քարտուղար: Բացի դրանից, կա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդ, Լավրովին և մյուս արտգործնախարարներին, պետք է խնդիրը ներկայացվեր, որ մեղադրանքներ կան»,- ասաց նա:
Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ վստահ է, որ այս գործընթացը հայ-ռուսական հարաբերություներում խնդիր կառաջացնի: «Այդ ինչո՞ւ պետք է ինչ-որ Նիկոլ Փաշինյանի պատճառով արտահերթ գլխավոր քարտուղար ման գան, նշանակեն, դա հո մեր գենշտաբի պետի պաշտոնը չէ՞, որ ասես՝ դե հա էլի, ինչ տարբերություն, գեներալը գեներալ է:
Ամբողջությամբ՝սկզբնաղբյուրկայքում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը