Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 85 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գարիկը, պոկելով 115 և հրելով 146 կգ, երկամարտում գրանցեց 261 կգ արդյունք։ Ի դեպ, հրում վարժությունում գրանցած 146 կգ-ն Եվրոպայի այս տարիքային խմբի ռեկորդի կրկնություն էր: Ռեկորդը պատկանում է հունգարացի Ադրիան Տերեբեսիին։ Երրորդ մոտեցմամբ Գարիկը գրոհեց Տերեբեսիի ռեկորդը, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 152 կգ կշռող ծանրաձողը։
Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Բուլղարիան ներկայացնող Գեորգի Յոչևը՝ երկամարտի 256 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանը ներկայացնող Միլոշ Սրեձինսկին՝ երկամարտի 232 կգ արդյունքով։
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը