Այսօր Վերքաննիչ դատարանի դիմաց Հիմնադիր խորհրդարանի անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ի աջակցություն Սեֆիլյանի գործով մեղադրյալ Արթուր Մովսիսյանի: Մեզ հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանն ասաց. «Այսօր մենք ժամանակավոր փակեցինք Վճռաբեկ դատարանի մուտքը, սակայն ոստիկաններն անցան իրենց նախկին մեթոդներին և ուժի կիրառմամբ բացեցին այն: Այնուհետև մեզ մոտեցավ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը ու ասաց, որ Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը քննվելու է օգոստոսի 1-ին»:
Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ դատական համակարգը շարունակում է մնալ նախորդ ռեժիմի վերահսկողության տակ և այդ է պատճառը, որ արդարության վերականգնումը ուշանում է. «Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը չի փոխվում, քանի որ նախորդ ռեժիմը շարունակում է վերահսկել դատական համակարգը, իսկ նրանից վրեժ են լուծել, քանի որ նա հրաժարվել է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սուտ ցուցմունքներ տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը