«Նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար օժտված է իմունիտետով: Հակառակ դեպքում ինչո՞ւ են տվել իմունիտետը:
Ես տեսնում եմ հապճեպության խնդիր: Մարդկային վերաբերմունք ցուցաբերեք մեր նկատմամբ: Ես ՀՔԾ-ից դուրս եմ եկել ժամը 18-ի սահմաններում: Ինձ տվել են 136 էջ, բերել-գցել եմ տուն՝ հույսով, որ մի քիչ հանգստանամ, հասցնեմ ծանոթանամ, քանի որ արգելանքի տակ չէ Ռոբերտ Քոչարյանը, հետո հասցնեմ պատրաստվեմ, որ կարողանամ գալ այստեղ՝ իմ տեսակետն արտահայտեմ։ Եվ հանկարծ ինձ ժամը 9.35-ին տալիս են ծանուցագիր, որ 10-ին ներկայանամ դատական նիստին։
Ես ե՞րբ հասցնեմ նյութերին ծանոթանալ, որ կարողանամ առարկություններս բերել: Արդյոք սա հապճեպություն չի՞ դատավորի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Նա համարում է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան, ավելին՝ «ականջներից ձգած» մեղադրանք է:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը