«Ադրբեջանի ժողովուրդը հիմա մեզ նախանձում է». Արամ Մանուկյան

«Մեր ժողովուրդն, ինչպես ասում են, այսօր կարող է «վառված սրտին մի բաժակ ջուր խմել: Լուրը բոլորս ընդունել ենք ուրախությամբ և բոլորս զանգում ու միմյանց աչքալուսանք էինք տալիս:Այն, ինչ չէինք կարող պատկերացնել, այսօր դա իրականություն դարձավ:Սա աննախադեպ երևույթ է: Մարդիկ այսօր իրար աչքալուսանք են տալիս: Արդարության ձգտումը, արդարության վերականգնումը երբեմն կյանքից ավելի է, որովհետև այն ապրելը դարձնում է իմաստավոր: Ես նրանց ժպիտը՝ մեկ տեսա Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ և երեկ՝ այս լուրը լսելուց հետո: Մարտի 1-ի զոհերի ծնողների համար սա մխիթարանք չէ, սա հաղթանակ է»,- «Ազատության» ուղիղ եթերում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասել է ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը: «Ռոբերտ Քոչարյանը ինչքան էլ երեկ ջուր ծեծեր, ինչքան էլ ոչ ադեկվատ բաներ խոսեր, նրանք ձևակերպել են այս սպանությունները որպես անհրաժեշտություն: Սա պատմական պահ է: Ռոբերտ Քոչարյանի համար այս 27-ը սիմվոլիկ է, և՛ հոկտեմբերի 27-ը, և՛ հուլիսի 27-ը, միշտ կհիշվեն նրա համար»: «Սա պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարութան իրականացման: Պատմական է այնքանով, որ այն կմտնի համաշխարհային պատմության մեջ: Շատ քիչ ազգեր կարողացել են այսպիսի արդյունքի հասնել իրենց նախկին տիրաններին, հանցագործ ղեկավարներին դատարան բերելով»: «Ադրբեջանի ժողովուրդը հիմա մեզ նախանձում է: Մի ժողովուրդ, որը իր մեջ ուժ ունի իր տիրանին, իր հանցագործ ղեկավարին արդարադատության առաջ կանգնեցնելու, նա շատ հաղթանակների կարող է հասնել, և կուզեմ, որ նույնն էլ Ադրբեջանի ժողովուրդն իրականացնի իր ղեկավարների նկատմամբ»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am