Հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում,որ...

Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննությունից հետո մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, դատարան է ներկայացվել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդություն: Ինչ կորոշի դատարանը, բավական բարդ է ասել, որովհետև պետք է խոստովանել, որ շատերի համար անսպասելի էր արդեն իսկ այն, որ առաջին իսկ հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է մեղադրանք: Անսպասելի էր ոչ այն առումով, որ հանրությունը չէր տեսնում դրա հնարավոր, թեկուզ ենթադրական հիմքերը, որոնք առավել իրական են դարձել հարցաքննության արդյունքում: Խնդիրն այն է, որ հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր էր նախկին նախագահի հանդեպ մեղադրանքի առաջադրում և կալանավորման միջնորդություն: Հանրությունը չուներ վստահություն այդ հարցում անգամ այն հայտարարություններից հետո, որ արել էր Նիկոլ Փաշինյանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ չկա և չի կարող լինել Մարտի 1-ի գործի օբյեկտիվ ու ամբողջական քննության որևէ քաղաքական արգելք: Իրավիճակն անսպասելի է եղել նաև Քոչարյանի համար, որը երեկ հարցազրույցում հայտարարել է, որ ինքը գալիս էր հարցաքննության, բայց քանի որ հենց սկզբից ներկայացրել են մեղադրանք, հրաժարվել է հարցաքննությունից: Ըստ էության, Քոչարյանն ակնարկում է, որ իրեն ներքաշել են ծուղակ: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, ինչը հանրության համար հերթական ազդակն է, որ Հայաստանում իրապես իրավիճակ է փոխվել, և այդ մասին հայտարարությունները ամենևին էլ դեկլարատիվ բնույթի չեն, առնվազն առայժմ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am