«Պատրաստվում եմ նորից վայրէջքի».Boeing-ի օդաչուի վերջին խոսքերը
Չվերթներին հետևող Flightradar24 ծառայության Twitter-ի էջում գրված է,որ Ռոստովում վթարից առաջ FlyDubai ընկերության Boeing ինքնաթիռը վայրէջքի երեք փորձ է կատարել: Boeing 737-800 ինքնաթիռի օդաչուի վերջին խոսքերը եղել են անգլերեն լեզվով. «Պատրաստվում եմ կրկին վայրէջք կատարել»: Մինչ այդ, կարգավարների հետ խոսակցության աուդիո ձայնագրությունների համաձայն՝ ինքնաթիռի անձնակազմը եղել է հանգիստ և չի հայտնել որևէ անսարքության մասին:
