«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում հայկական համայնքը պառակտված վիճակում է: «Հայ-ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Սահակյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է, որ դաշնակցությունը ՀՀ-ում համաժողովրդական շարժման օրերին փորձել է անել ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ում գտնվող հայտերն այնտեղ ոտքի չկանգնեն, ցույցեր չանեն:
Բայց հեղափոխության հաղթանակից հետո, ընդհակառակը, փորձում են սեփականաշնորհել հաջողությունը: «Դաշնակցությունը, որը մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դեմ էր շարժմանը, անվանում էին կապիկներ, սադրիչներ էին ուղարկում, որպեսզի այդ ցույցերը խափանեն, Ս. Սարգսյանի հրաժարականից հետո անցան ընդհատակ:
Միայն մայիսի 8-ին, երբ հաղթանակը վերջնական էր, նրանք միացան շարժմանը: Իսկ այսօր իրենք, օգտագործելով իրենց կապերը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի միջոցով փորձում են բլոկադայի ենթարկել բոլոր քաղաքական ուժերին կամ ակտիվ ուժերին, եւ իշխանության հետ, որպես միակ կապի խողովակ, հանդիսանալ իրենք»,- պատմել է Սահակյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը