«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության պետ Վահե Առաքելյանը նախորդ տարի մոտ 33 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հանձնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Առաքելյանի փոխառությունները դրամով կազմել են 16 միլիոն 584 հազար: Դրամական միջոցները փոքր–ինչ նվազել են: 2017 թ. սկզբին հայտարարագրել է 5, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 8 միլիոն 462 հազար դրամ աշխատավարձից եւ 14 միլիոն 84 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Պաշտոնյայի կինը՝ Մարգարիտա Հովսեփյանը, հայտարարագրել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 772 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը