«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը կրկին կիրառեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և որի հետ կապված իրավաբաններն աղմուկ բարձրացրին, որ սա խախտում է, քանի որ այդ հոդվածն օրենսգրքում ներդրվել է 2009 թվականին, իսկ մարդու արարքի կատարման պահին չգործող հոդվածով մեղադրանք առաջադրել չի կարելի՝ դա միջազգային կոնվենցիաների խախտում է։
Երեկ Ռ․ Քոչարյանը հարցաքննությունից հետո հյուրընկալվել էր «Երկիր մեդիայի» եթերում և ասում էր, որ իշխանությունն իրեն «մեղադրյալ է նշանակել» և այս մեղադրանքով «ռումբ է դրել մեր պետականության տակ»։ Մենք տեղեկացանք, որ հարցաքննության գալուց առաջ նա իր թիմակիցներին ասել է, որ «գնում է նստելու»։ Երեկ եթերում էլ կրկնեց, որ կնստի, կպայքարի մինչև վերջ և կապացուցի իր անմեղությունը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը