Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում. սա ռումբ է պետականության համար։ Այս մասին այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին։
«Սա վտանգավոր պահ է հենց երկրի համար։ Ռումբ է՝ դրված մեր պետականության տակ։ Սահմանադրական դատարանի որոշման այս ձևով վերանայումը մի ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չի, որ սա չպայթի։ Իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է: Սրանով ամբողջ բանակն է մեղադրվում։ Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, էս ինչ ենք անում։ Այս կարգի բանակի պախարակումն ինչի՞ է բերելու։ Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմաններում հանգի՞ստ է»,- հայտարարեց Քոչարյանը։
Հարցին, թե կա՞ն այլ զինվորականներ, որոնք այս գործով անցնում են որպես վկա կամ կասկածյալ, Քոչարյանը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ ասելու, բայց դուք այս երկու օրը լսելու եք այդ ազգանունները։ Ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, ես էլ գերագույն գլխավոր հրամանատարն եմ ու դա իրականացրել եմ բանակի միջոցով, ուրեմն մեր ամբողջ բանակը հանցագործ է դառնում»։
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը