armtimes.com-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանին այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ:
ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ՀՔԾ-ում մոտ երեք ժամ հարցաքննվել է, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Քոչարյանի մուտքն ու ելքը ՀՔԾ-ից տեղի ունեցավ գաղտագողի՝ լրագրողների աչքից խուսափելու համար նրա անվտանգության աշխատակիցները մի իսկական շոու էին բեմադրել:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը