Flydubai-ի գլխավոր տնօրենը պաշտոնական հայտարարություն է արել
Flydubai-ի գլխավոր տնօրեն Գայս Ալ-Գայսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ու իր ցավակցություններն է հայտնել այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին: Նա հայտնել է, որ ընկերության աշխատակիցները կատարվածից շոկի մեջ են, հայտնում է LifeNews-ը: «Մեր գլխավոր խնդիրը ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորների ու անձնակազմի անդամների ընտանիքներն են: Flydubai-ում յուրաքանչյուր ոք շոկի մեջ է, մեր սրտերը զոհերի ընտանիքների ու մտերիմների հետ են: Մենք դեռ չգիտենք վթարի բոլոր մանրամասները, սակայն սերտ կապ ենք պահում իշխանությունների հետ՝ պարզելու աղետի պատճառները: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ հոգ տանենք նրանց մասին, ովքեր տուժել են ու օգնություն ենք ցուցաբերելու ինքնաթիռում գտնվող մարդկանց հարազատներին»,- ասել է Ալ-Գայսը:
