Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով հիմնադրամի նվիրատուներին: Նա վստահեցրել է, որ հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեությունը և ընթացքի մեջ են շուրջ 60 ծրագրեր: Ներկայացնում ենք Թերզյանի հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հարգելի նվիրատուներ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Նախագահ Պրն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահի առաջարկն ընդունելուց անմիջապես հետո մեկնեցի Երևան, ուր հուլիսի 15 և 16-ին հանդիպումներ ունեցա պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաև Հիմնադրամի Երևանի գրասենյակի անձնակազմի հետ: Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից: Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր: Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության և ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար: Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի (ժյուրիի) կողմից սեպտեմբերի 10—ին՝ իմ նախագահության ներքո: Հարգելի նվիրատուներ, Անցյալ 26 տարիների ընթացքին, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր: Հիմնադրամը այսօր ևս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ Հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության»: LIVE NOW Անջատել ուղիղ հեռարձակումը ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ Կարգին Հայկոյին Ռեյգանի հետ համեմատելը տեղին չէ. Այնպես չլինի՝ կորցնենք լավ դերասան և ձեռք բերենք վատ քաղաքապետ Ում կթիրախավորի Ռոբերտ Քոչարյանը, և ինչ կանեն նրան. իքս ժամը Անորոշ վիճակ՝ Հայաստանի ազգային թիմում. Ի՞նչ անել սեպտեմբերյան եզրափակիչներից առաջ «Կորցնողը կլինի Հայաստանը, ոչ թե ՆԱՏՕ-ն»․ նոր թեստ՝ հայ-ռուսական հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի բացառիկ քաղաքական ուղերձը կամ՝ Երևանի խաղաղության տեսլականը ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ Ի՞նչ հրահանգ են ստացել Քոչարյանից Կրակեմ Հրաչն ու Արզուման Հարությունյանը Սերժի Վաչոյի մեկ միլիարդի հետքերով․․․ Փրկել Հայաստանը Կարեն Կարապետյանի կադրերից Ղազախների ստոր քայլը մեր թիմի հանդեպ․ «Տոբոլ»-«Փյունիկ» խաղի շուրջ խոշոր սկանդալ է հասունանում Հեղափոխության հերթական էքսպերիմենտը. Կարգին Հայկոն՝ «հայկական Ռեյգա՞ն» Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ ավագանու ընտրությունների զոհասեղանին Copyright © 2004 - 2018 | All rights reserved

դիտվել է 167 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am