Հարգելի Hayeli.am լրատվական կայքի խմբագիր՝
2018թ.-ի հուլիսի 17-ին Hayeli.am լրատվական ինտերնետային կայքում հրապարակվել է «Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի զինվոր տղաների համար վարձով տուն են փնտրում» խորագրով հոդված, որում մասնավորապես նշվում է. «Մեր տեղեկություններով՝ Ստեփանակերտում արդեն վարձակալությամբ տուն են ման գալիս, որպեսզի վարչապետի և Տոնոյանի տղաներն ապրեն այնտեղ ու ապահով ծառայություն իրականացնեն»: Այս պնդումը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի իմաստով այնպիսի փաստացի տվյալ, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անձն իրավունք ունի լրատվական գործունեությունն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեությունն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հիշատակված հրապարակման մեջ չի ներկայացվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր հրապարակման մեջ տեղ գտած պնդումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով պահանջում են օրենքով սահմանված կարգով Hayeli.am լրատվական ինտերնետային կայքում հերքել «Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի զինվոր տղաների համար վարձով տուն են փնտրում» խորագրով հոդվածում տեղ գտած իրականությանը չհամապատասխանող պնդումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը