Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ընկերությանը երկու արտոնություն տրամադրել։
«Գրին ֆարմեր» ընկերությունը Հայաստան կներմուծի գյուղատնտեսության մեջ օգտագործվող 133 անուն, 660 միլիոն դրամ արժեքով ապրանքներ՝ ներմուծման մաքատուրքից ազատելով։ Ընկերությունը այս ապրանքները հանրապետություն է ներմուծելու Իտալիայից։
Ընկերությանը տրամադրած մյուս արտոնությունը վերաբերում էր ԱԱՀ-ի վճարը երեք տարի հետաձգելուն, որը նշանակում է, որ «Գրին ֆարմեր»-ը մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը Հայաստան ներմուծած ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ն կվճարի 3 տարի անց։
« Պետք է արձանագրել հետևյալը, որ այսպիսի որոշումներ կայացնելու հարցում ըստ էության կառավարության դերը տեխնիկական է, որովհետև կան սահմանված չափորոշիչներ՝ ֆինանսների նախարարությունը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և պետական եկամուտների կոմիտեն այդ չափորոշիչներով գնահատում են և որոշակի միավոր է հավաքում առաջարկը։ Միավորից վերև ընդունվում է, այդ միավորից ներքև չի ընդունվում», հարցի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը :
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը