Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երեւանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունը իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում: ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակության կառույց է, որն այդուհանդերձ գտնվում է Դաշնակցության ենթակայության տակ, ՀՅԴ կառուցվածքային օղակներից է:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մի կողմից հասկանալի լինելով զուտ պաշտոնի բերումով՝ ՀՄԸՄ համահայկական նշանակության հետ համադրումով, մյուս կողմից՝ իր մեջ, անշուշտ, պարունակում էր վերաբերմունք ՀՅԴ-ի հանդեպ, եւ ինչ-որ իմաստով աջակցություն ՀՅԴ-ին:

Իսկ հետաքրքիրն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներում, ավելի շուտ դրա նախագծի մշակման վերաբերյալ քննարկումներում, բավական բուռն բանավեճ էր ունեցել «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի հետ ընտրական գործընթացների եւ բարեգործության շուրջ՝ պահանջելով ընտրական գործընթացներում ուղղակի արգելել որեւէ բարեգործություն քաղաքական նպատակներով չշահարկելու համար:

ԲՀԿ-ն, բնականաբար, դեմ էր հանդես եկել դրան, ինչը եւս հասկանալի է՝ բարեգործությունն այդ կուսակցության, ըստ էության, առանցքային «քաղաքական պլատֆորմն» է: Ահա այդ ֆոնին առավել ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, կամա թե ակամա, քաջալերող մասնակցությունը ՀՅԴ կառույցներից մեկի հոբելյանին: Բանն այն է, որ այդ իմաստով պատկերը բավականին համահունչ է նաեւ ներքաղաքական շահերի համայնապատկերին, որ առկա է Հայաստանում թավշյա հեղափոխության ներկայիս փուլում, եւ խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարում: Այստեղ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակիցը ԲՀԿ-ն է, իհարկե ամենեւին ոչ նույն քաշային կատեգորիայում, սակայն ԲՀԿ-ն, որը սպասում է իր ժամին:

Իրատեսական է այդ սպասումը, թե ոչ, այլ հարց է, սակայն, ըստ էության, այլ լուրջ մրցակից Նիկոլ Փաշինյանը չունի: Ըստ այդմ, նա բնականաբար պատրաստ է աջակցել որեւէ ուժի, որը նրան կաջակցի կամ պատրաստակամ կլինի աջակցել գլխավոր մրցակցի դեմ պայքարում: Առավել եւս, որ Դաշնակցությունն այդ իմաստով թերեւս ամենահարմար ուժն է այդ խնդիրները լուծելու համար, որովհետեւ, լինելով ըստ էության ամենագաղափարականն ու քաղաքականը համեմատության մեջ, միաժամանակ նաեւ ամենաանօգնականն է ընտրական գործընթացում, եւ 1998-ից հետո, ըստ էության, մշտապես կախված է իշխանությունների աջակցությունից:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակն այնպիսին է, որ իշխանություններն էլ մշտապես ունեն ՀՅԴ-ի աջակցության կարիքը Սփյուռքի մասով, եւ այստեղ Նիկոլ Փաշինյանն ամենեւին բացառություն չէ: Իհարկե նրա համար Սփյուռքի անհրաժեշտությունն այն չէ, ինչ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար, այսինքն՝ փոխարինել ներքին լեգիտիմության բացակայությունը:

Փաշինյանն ունի թե՛ ներքին, թե՛ Սփյուռքում մեծ լեգիտիմություն: Բայց չունի ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան այդ լեգիտիմությունը կապիտալիզացնել ու վերածել քաղաքական արդյունքի թե՛ Հայաստանին առնչվող նախաձեռնությունների առումով, ինչի կարիքը չափազանց մեծ է հատկապես տնտեսական իմաստով, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության առումով, որտեղ եւս Փաշինյանի նոր, դեռեւս չձեւավորված թիմի համար բավականին մեծ է արդեն ձեւավորված դաշնակցական ռեսուրսների կարեւորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 72 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am