Հզոր պայթյուններ՝ Թուրքիայում. տեսանյութ
Թուրքական Ադանա քաղաքում չորս պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում են համացանցի օգտատերերը: Ըստ որոշ տվյալների՝ Ադանայում հնարավոր է հարձակում է տեղի ունեցել: Որոշ աղբյուրներ հայտնում են այն մասին, որ կան զոհեր, սակայն պաշտոնական հաստատում դեռևս չկա: Մեկ այլ վարկածով՝ քաղաքում բեռնատարներ են պայթել: Ականատեսները դեպքի վայրից արդեն տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերում: Միջադեպի մանրամասներն այժմ պարզվում են:
