Ծանոթանալով ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման հետ, որոշվել է այն մասնակի բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Որոշումը չի բողոքարկվի գրավի մասով։ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 և 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Այս կարևորագույն իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։ Մեր կարծիքով Վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակներում պետք է կայացնի նախադեպային որոշում, դրանով իսկ ձևավորելով իրավակիրառ միատեսակ պրակտիկա։
Ինչ վերաբերվում է Վաչագան Ղազարյանի համար սահմանված գրավի գումարին և այն վճարած անձի վերաբերյալ տեղեկություններին, ապա այս պահին նպատակահարմար չենք համարում հրապարակել որևէ տեղեկություն՝ ելնելով նախաքննության գաղտնիքից և բանկային գաղտնիքից։
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վաչագան Ղազարյանի գործի վերաբերյալ, հայտարարում ենք, որ մինչ օրս լրատվության տարբեր միջոցներում հրապարակված անունները և անձինք /Ալիկ Ավդալյան, Կամո Ավակումյան, Ռուբեն Թաթուլյան / որևէ կապ չունեն Վաչագան Ղազարյանի գրավի վճարման հետ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Փաստաբան Արմեն Հարությունյան
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը