Դոնի Ռոստովի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել, զոհվել են բոլոր 55 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները. թարմացված
Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800 օդանավը FlyDubai ավիաընկերության պատմության մեջ աղետի ենթարկված առաջին ինքնաթիռն է դարձել։ 2009 թվականին աշխատանքից ի վեր ավիաընկերության ինքնաթիռները չեն մասնակցել որևէ լուրջ ավիացիոն միջադեպերի։ Այդ մասին են վկայում Aviation Safety Network պորտալի տվյալները, փոխանցում է gazeta.ru-ն։ FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, որը կործանվել է Դոնի Ռոստովում, վայրէջքի ժամանակ թևով հարվածել է թռիչքուղուն, սկսել է քանդվել և այրվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը: Ինքնաթիռը 2-րդ անգամ է փորձել վայրէջք կատարել վատ եղանակի պատճառով, փոխանցում է meduza.io-ն: Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածների մարմինները։ Արտակարգ ծառայություններում աղբյուրները հայտնում են, որ որոշ մարմիններ ուժեղ այրվել են: Ռոստովում մարտի 20-ը կհայտարարվի սգո օր։
