Արտակարգ դեպք Երևանում. խոշոր պայթյուն՝ ապակիների և հայելիների խանութ-սրահում. կան վիրավորներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր փլուզում է առաջացել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինությունը օգտագործվում է ապակիների և հայելիների հղկում, փայլեցում, ֆացետ և այլ գործողություններ կատարելու համար։ Շենգավիթի ոստիկանապետի հանձնարարականով տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են նաև մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՃՈ ծառայողներ, ովքեր կարգավորում են երթևեկությունը նշված հատվածում, որպեսզի խցանում տեղի չունենա։ Մանրամասները՝ քիչ ուշ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am