ՔՊ-ում ներկուսակցական թեժ պայքար է. ՀԺ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Երեւանի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի հետ կապված որեւէ հարցի: Նիստից հետո վարչության անդամները նշեցին, որ օրակարգում եղել է ինքնառաջադրված չորս թեկնածուների՝ Ալեն Սիմոնյանի, Սրբուհի Ղազարյանի, Զառա Բաթոյանի եւ Հայկ Մարությանի ծրագրերի քննարկումը: Նրանց պատասխաններից ենթադրելի էր, որ վարչության նիստում թեժ քննարկում է եղել, սակայն վերջնական արդյունքի չեն կարողացել գալ: Այս անգամ իրենց նախընտրական ծրագրերն են ներկայացրել Հայկ Մարությանը եւ Սրբուհի Ղազարյանը: Քաղաքապետի հավանական թեկնածու Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ թեկնածուի հետ կապված ընդհանուր որոշման չեն եկել: «Դեռ ընդհանուր հայտարարի չենք եկել, քննարկումները շարունակվում են: Այն անուններն են, որոնք շրջանառվում են, ուրիշը չկա»: ՀԺ-ի հարցին, թե ինչու ինքը պետք է լինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն, Սիմոնյանը պատասխանեց. «Առանց մեկնաբանությունների»: Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն էլ ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց, որ նիստում քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները՝ Երեւանի կառավարման հարցում: Նա ՔՊ-ի անդամ չէ, իսկ իր թեկնածու լինելու մասին էլ ասաց. «2014-ից ներկայացրել ենք ՔՊ-ի Երեւանի կառավարման ծրագիրը, ունեմ 20 տարվա փորձ Երեւանի կառավարման ոլորտներում, մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ եմ»: Ինքնառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր թեկնածուների առաջադրումներն են քննարկել: Թե ինչու պետք է ինքը լինի քաղաքապետի թեկնածու, Բաթոյանը պատասխանեց, որ այդ մասին նախ կներկայացնի կուսակիցներին եւ հետո նոր միայն հանրությանը: Ի դեպ, մինչեւ հուլիսի 27-ը ՔՊ-ականները կարող են ինքնառաջադրվել որպես կուսակցության թեկնածու: Դաշինքով ընտրություններին մասնակցելու հետ կապված էլ քննարկումներն ըստ ՔՊ-ականների շարունակվում են: ՔՊ վարչության հաջորդ նիստը տեղի կունենա մյուս շաբաթ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am