Հուլիսի 23-ին՝ ժամը 23.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։
Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը, երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է։ Հայտնաբերվել է երեք պարկուճ։
Իրավապահները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը