Երևանում խոշոր ավտովթարի պատճառը եղել է 36-ամյա վարորդի ինքնազգացողության վատացումը. վարելիս սրտի հետ խնդիր է ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին Երևանում տեղի ունեցեծ խոշոր ավտովթարի պատճառը եղել է BMW-ի մակնիշի 34 MR 764 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Մարտիրոս Հովհաննիսյանի ինքնազգացողության վատացումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում մինչև մի քանի ավտոմեքենաների շրջանցելը, այնուհետև բետոնե բաժանարար գոտու բետոնե հատվածին բախվելուց և հաստաբուն ծառին հարվածելուց առաջ, Մ. Հովհաննիսյանը ինֆարկտ է ստացել, որից հետո ծառին բախվելու հետևանքով ստացել է կոնքի կողոսկրի կոտրվածք։ Հուլիսի 23-ին Մ. Հովհաննիսյանը թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է կարդիոլոգիայի բաժանմունք, որտեղ էլ այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հովհաննիսյանը ճանապարհային ոստիկանության խախտումների բաժնում երբևէ չի ունեցել իր վրա գրած ակտեր, ինչը ենթադրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում երբևէ թույլ չի տվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում BMW մակնիշի 34 MR 764 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Պարմա» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ հարվածել հաստաբուն ծառին։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր 1 ժամից ավելի օգտագործելով հատուկ տեխնիկա՝ նոր միայն կարողացել էին վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։ Օպերատիվ էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հենց ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վարորդին, որից հետո տեղափոխել էին հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Կարեն Խաչատրյանն ու Տիգրան Մարգարյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլկավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում էր վարորդի ինքնությունը, ում մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը, օգնության ձեռք էին մեկնել քաղաքացիներն ու «Պալաս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am