Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հակոբյանը տեղեկացրեկ է նաև, որ հարձակվողը հարվածել է աշխատակցին, ում գիտակցությունը կորել է, որից հետո գողացել է գումարը և դիմել փախուստի։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին գազալցակայանի աշխատակից՝ 29-ամյա Գագիկ Պողոսյանը հայտնել է, որ անհայտ անձը առանց որևէ սպառնալիքի, առանց որևէ պահանջներ ներկայացնելու իրեն հրելով գցել է գետնին, որից հետո հափշտակել է սեղանին դրված 160 հազար դրամ գումարը, ինչպես նաև տարել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Հակոբյանի և Գ. Պողոսյանի պատմածները «Գյուլնազ տատու հեքիաթներից են». իրականում ոչ մի նման դեպք տեղի չի ունեցել, այլ այդ ամենը բեմականացված ձևի ներկայացվել է իրավապահներին։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներին ահազանգած Հ. Հակոբյանը հանրությանը հայտնի Ճոյտն է։
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը