Հալեպում հայ կին է զոհվել
Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները մարտի 18-ին` կեսօրից հետո, խախտել են հրադադարի ռեժիմը: Ինչպես տեղեկացրին Հալեպի«Գանձասար» շաբաթաթերթից, հրթիռակոծել են Նոր Գյուղի շրջանը (Սահաթ Բեժո), որի հետևանքով զոհվել է 1955 թվականին ծնված Նվարդ Ֆուրունջյան-Ասատուրյանը, վիրավորվել են մի խումբ քաղաքացիներ: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
