«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Սասնա ծռերի» գործով պարագլուխ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո հնարավոր է որոշում կայացվի քրեական գործով պաշտպաններից ոմանց վարույթից հեռացնելու մասին:
Բանն այն է, որ զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, որ մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելիս ոստիկանների սպանելու և բանկոմատ թալանելու մեջ, կապ չունեն դրա հետ: «Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»:
Եվ ահա այս հայտարարությունից հետո ամբաստանյալների շահերի միջև հակասություն է առաջացել, և փաստաբանները, որոնք պաշտպանում են միաժամանակ այս անձանց, հնարավոր է՝ պարզապես վարույթից հեռացվեն:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսքը հանրային պաշտպանների մասին է»:
Մանրամասն՝ թերթի ասօրվա համարում:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը