Հուլիսի 23-ին, ժամը 17:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց բախվել են «ԶԻԼ-130» (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1959թ.) և «Toyota Sequoia» մակնիշերի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1997թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota Sequoia»-ի ուղևորը՝ Գ. Ղ-ը (ծնված 1997թ.) մահացել է, իսկ վարորդը և ուղևորները՝ Ա. Ս-ը (ծնված 1999թ.) և Լ. Մ-ը (ծնված 1998թ.) հոսպիտալացվել են Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը