«Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը». Դավիթ Տոնոյան

Տեխնիկական և ընթացակարգային որոշումների շնորհիվ բացառվել է հակառակորդի կողմից հետագա հարձակումների անսպասելիության գործոնը: Այս մասին «EaDaily»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ասել է, որ հայկական կողմն ապրիլյան պատերազմից շատ հետևություններ է արել: «2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»,- ասել է Տոնոյանը: Պաշտպանության նախարարի խոսքով` ապրիլյան պատերազմից հետևություններ անել պետք է, սակայն այն պետք չէ թողնել հայկական կողմի ռազմական մտքի էպիկենտրոնում: «Ռազմագիտության պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ նույնիսկ ամենափորձառու հրամանատարները և բանակները սխալներ են գործել հաջորդ պատերազմներին պատրաստվելիս` նախորդ ռազմական գործողությունների արդյունքների վրա հիմնվելով: Այսպիսով, մենք լայնորեն պատրաստվում ենք հավանական ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով ոչ միայն նախորդ դեպքերը»,- նշել է պաշտպանության նախարարը: Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժություններում ցուցադրված զինտեխնիկան պաշտպանության նախարարին մտահոգել է, սակայն ավելի շատ անհանգստացրել է այն հանգամանքը, թե որտեղից և ինչ պայմաններում են դրանք ձեռք բերվել: «Ի վերջո, Ադրբեջանի գործն է, որ այդքան անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, որոնք կարող են քաղաքացիների կյանքի որակը բարձրացնել, Բաքուն ուղղում է հարձակման համար համակարգեր ձեռք բերելուն: Ցանկացած զինտեխնիկայի համար կա հակահարված տալու միջոց, և այս հարցում հայկական կողմն, անշուշտ, ձեռքերը ծալած չի նստում: Բայց մեզ մտահոգում են ներկայացված զինտեխնիկայի ձեռք բերման աղբյուրները: Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որը… սպառնում է Հայաստանի գոյությանը»,- ասել է Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը այս հարցի վրա է հրավիրում Արցախյան խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների ուշադրությունը: «Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք զբաղվում են Արցախյան խնդրի կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին հարձակում գործելու համար տարբեր տեսակի զինատեսակներ վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում` ինչի՞ համար է պետք սկզբում խախտել երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո արդեն փորձել այն վերականգնել»,- նշել է Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է վերջերս ռուսական ԶԼՄ-ների և ոչ պաշտոնական աղբյուրների կողմից բարձրաձայնվող այն հարցին, թե Հայաստանը պատրաստվում է ռուսական «SU-30SM» մոդելի կործանիչներ ձեռք բերել, ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է, որ այս պահին գնման համար տարբեր մոդելներ են դիտարկում, բայց երկնքում գերիշխող դիրք զբաղեցնելու անհրաժեշտություն կա: «Երկնքում գերիշխող դիրք ունենալը միշտ ռազմական գործողություններում ձեռքբերումներ ունենալու և արդյունքի հասնելու երաշխիք է համարվել: Եթե մինչ օրս ինչպես ունեցած ռեսուրսներով, այնպես էլ ռազմաօդային ուժերը գործարկելու տարբերակներով մենք երկնքում գերիշխող դիրք ունենալու հարցում նախապատվությունը տվել ենք հակաօդային պաշտպանությանը, ապա այժմ մենք նախատեսում ենք զարգացնել նաև մեր ռազմաօդային ներուժը: Մենք ռազմական ինքնաթիռների տարբեր մոդելներ ենք դիտարկում գնման համար»,- ասել է նախարարը: Դավիթ Տոնոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հայկական կողմը ծրագրում է ոչ թե հատուկ զարգացնել կործանիչ ավիացիան, այլև բազմաֆունկցիոնալ ռազմաօդային ուժերը, որպեսզի դրանք հնարավոր լինի կիրառել համալիր խնդիրներ լուծելիս:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am