Մարտի 20-ից անօրինական միգրանտներին կուղարկեն Թուրքիա
Եվրոպական միությունը Թուրքիայի հետ եկել է համաձայնության անօրինական միգրանտների հարցի շուրջ:
Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան: «Թուրքիայի հետ համաձայնությունը ձեռք է բերվել: Սկսած մարտի 20-ից` բոլոր ոչ օրինական միգրանտները, ովքեր կգնան Հունաստան, կուղարկվեն Թուրքիա»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Չեխիայի վարչապետը:
ԵՄ 28 երկրների ղեկավարները համաձայն են այդ նախաձեռնության հետ, բայց փաստաթուղթը պետք է դեռ ստորագրվի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից: Թուրքիայի վարչապետը ուրբաթ օրը բանակցություններ է վարել եվրոպացի կոլեգաների հետ և հայտարարել, թե նրան անհանգստացնում է 3 միլիոն սիրիացիների ճակատագիրը, ովքեր Թուրքիայի տարածքում են: 46 հազար միգրանտներ փակի տակ են Հունաստանում այն բանից հետո, երբ Ավստրիան ու Բալկանյան մի քանի երկրներ փակել են իրենց սահմանը միգրանտների առջև: