Ցուցարարները վերադառնում են
«Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման կազմակերպած հանրահավաքից հետո ցուցարարները Ազատության հրապարակից երթով Բաղրամյան պողոտայով շարժվել էին դեպի ՀՀ-ում ԵՄ գրասենյակ: Վալերի Օսիպյանը երթի կազմակերպիչներին զգուշացրել էր՝ քանի որ քաղաքապետարանին այլ երթուղի էր ներկայացվել և ընդունվել ի գիտություն, ցուցարարները չպետք է փակեն պողոտան՝ չխախտելով մյուս քաղաքացիների իրավունքները: Բաղրամյան պողոտայի երթևեկելի գոտու մի հատցվածը կիսով չափ փակելով՝ ցուցարարները հասան Հայաստանում ԵՄ գրասենյակ: Այնտեղ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ բացի քաղբանտարկյալներին վերաբերող նամակից հանձնում են նաև մարտի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակը: Այժմ նրանք վերադառնում են Ազատության հրապարակ, որտեղ դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հերթապահություն է, ընդդիմադիրներն այդ օրվանից չեն ազատել հրապարակը:
