Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան
Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հուլիսի 23-ին Հայաստան է գալու ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը: Ըստ այդ նույն տեղեկության, Թաթուլյանը գալիս է Հայաստան` վճարելու Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) ազատ արձակման համար անհրաժեշտ 1 միլիարդ դրամ գումարը։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը լուրի հավաստիությունը ճշտելու համար կապ հաստատեց անձամբ Թաթուլյանի հետ: Վերջինս մեր զրույցում ասաց. «Այս պահին Եվրոպայում հանգիստս եմ անցկացնում և դեպի Հայաստան թռիչք դեռևս չեմ նախատեսել»:
Թաթուլյանը զարմացավ, երբ մենք նրան հարցրինք, թե ինքը պատրաստվո՞ւմ է վճարել Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար պահանջվող գումարը:
