Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Կնյազ Ու.-ի, Ջամալ Գ.-ի ու Ռոմիկ Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ: 1992 թվականի ապրիլին ծնված Կնյազը իր համագյուղացի ընկերներ Ռոմիկի ու Ջամալի հետ մեղադրվում է խմբի կազմում անչափահաս՝ 1999 թվականի մարտին ծնված աղջկա՝ Աննա Ռ.-ին (անունը փոխված է) առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ Կնյազ Ու.-ն նախապես համաձայնության է եկել ընկերների՝ Ռոմիկի ու Ջամալի հետ և 2017 թվականի հունվարի 12-ին, ժամը 14-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի «Օպել» մեքենայով գնացել է Աննայենց գյուղ: Օգտվելով Աննայի հոր՝ տանից բացակայելու հանգամանքից՝ Կնյազը ««ֆիզիկական բռնություն գործադրելով՝ գրկելով, այնուհետև քաշքշելով ու հրելով» անչափահաս Աննային, վերջինիս կամքին հակառակ, դուրս է հանել թոնրատնից, նստեցրել է «Օպել» մեքենան:

Այդ ընթացքում Ջամալն ու Ռոմիկը հրել-հեռացրել են Աննայի մորն ու քրոջը, որպեսզի նրանք չխանգարեն Կնյազին: Վերջինս ընկերների հետ բացահայտ առևանգելով Աննա Ռ.-ին՝ տարել է իր բարեկամի տուն, այնտեղից տարել է Աբովյան, որից հետո, իմանալով, որ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն, հորեղբոր հետ աղջկան տարել է ոստիկանություն: Կնյազն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե Աննային տեսել է բարեկամի նշանադրության ժամանակ ու հավանել է: Իմացել է, որ նա չափահաս է դառնում, ու՝ որ ինչ-որ մեկը ցանկանում է նրա հետ ամուսնանալ: Որոշել է, որ ինքն է ամուսնանալու այդ աղջկա հետ: Այդ մասին հայտնել է իր հորեղբորը, վերջինս խոսել է աղջկա հոր հետ, բայց նա իր համաձայնությունը չի տվել: Ըստ Կնյազի՝ ինքն այլևս չի փորձել այդ հարցով խոսել աղջկա հոր հետ, որոշել է աղջկան «փախցնել» և հետն ամուսնանալ: Իր ընկերներ Ջամալին ու Ռոմիկին ասել է այդ մասին, բայց նրանց ներկայացրել է, թե աղջիկը համաձայն է իր հետ «փախչել», իրենց ամուսնությանը դեմ է աղջկա հայրը: Ընկերներին ասել է՝ որպեսզի աղջկա ծնողների «պատիվը չարատավորվի», աղջկա հետ պայմանավորվել են, որ այնպես անեն, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում: Ինքն իրականում տղաներին ճիշտը չի ասել… Արմավիր քաղաքի շուկայի մոտից «Օպել» մակնիշի տաքսի են կանգնեցրել: Ինքը վարորդին ասել է, որ գնում են «աղջիկ փախցնելու»: Վարորդը հարցրել է՝ աղջիկը համաձա՞յն է: Ինքն ասել է՝ համաձայն է, բայց տղաների հետ է գնում, որ ցույց տան, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում՝ վարորդին էլ ճիշտը չի ասել… Վարորդը համաձայնել է, ինքը վճարել է պայմանավորված գումարը: Գնացել են Աննայենց գյուղ: Նախքան գյուղ մտնելը որոշ ժամանակ կանգնել ու նկատել են, որ Աննայի հայրը մեքենայով գյուղից դուրս եկավ: Դրանից հետո գնացել են Աննայենց տուն: Աննան մենակ բակում էր: Իրենք երեքով մտել են բակ: Ինքն ընկերներին նախապես խնդրել է՝ եթե Աննայի հարազատները խանգարեն, այդ ժամանակ նրանք թող միջամտեն: Դուրս է եկել Աննայի մայրը, բարևել է, նորից մտել է ներս: Ռոմիկն ու Ջամալը գնացել են նրա հետևից: Ինքը մոտեցել է Աննային, գրկել, տարել ու նստեցրել է իրենց սպասող «Օպել» մեքենայի հետևի նստատեղին: Աննան սկզբում օգնություն է կանչել, դիմադրել է: Հետո հանգստացել է: Մեքենա են նստել նաև տղաները՝ Ռոմիկը՝ իր կողքին, Ջամալը՝ առջևի նստատեղին: Հեռացել են: Գնացել են Արմավիր քաղաք: Աննան մի քիչ լաց է եղել, ինքը նրան հանգստացրել է: Ձեռքն էլ դրել է մեքենայի դռան բռնակին, որ Աննան չկարողանա դուռը բացել:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. Մակինյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ 13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը. նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը «Սուրեն Պապիկյա՛ն, ես նման բան անեի, ինձ ցմահ դատել էին, իսկ դու՞»․ Ռուզան Ստեփանյան. video ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները «Հեշտ չի լինելու. իշխանությունները կկիրառեն բոլոր գործիքներն ու անորեն քայլերը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. քաղաքագետ Դատարանը չի քննարկել Վահագն Չախալյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը քաղաքական մեծ ճնշման տակ է․ փաստաբան AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին. Տաթևիկ Հայրապետյան Ես շահել եմ դատը. Էդգար Ղազարյան Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Արմեն Չարչյան Ավինյան Տիգրա՛ն, ձեր փոսերի պատճառով ջարդված մեքենաների համար ո՞նց եք պատասխան տալու․ Դանիելյան (video) Թուրքիայի Օրդու նահանգում հայտնաբերված անօդաչուն հավանաբար ռուսական է Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա «Էդ դու՞ք եք երկրի տերը»․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) Հստակ ասում եմ՝ տուգանքներով քանի միլիարդ են «քերել» ժողովրդի գրպանից․ Ռուզան Ստեփանյան (video) ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մեջ Հայկական ֆենոմենը. Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին երկու տասնամյակների ամենաազդեցիկ աստղերի թվում 24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը Արսեն Թորոսյա՛ն, ուղիղ հարց եմ տալիս՝ մտե՞լ ես տեսնես՝ էդ մարդը մեռա՞ծ է, թե չէ․ Ռուզան Ստեփանյան (video) Հայ եկեղեցին անմահացրեց Ավարայրը, որովհետև այնտեղ կատարվեց հոգևոր ընտրություն. Հայր Ռուբեն Երբ սառնամանիք լինի, կհասկանաք․ նման թեմաներով չեն կատակում․ Զախարովան՝ ատոմակայանը փակվելու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am