Պատժել ՀՀ իշխանություններին
Ինչպես և նախատեսել էին ակցիայի մասնակիցները, ի դեմս «Նոր Հայաստան» ընդդիմության ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի, ԵՄ գրասենյակին հանձնեցին նամակ՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ Քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր, նամակը հաձնեցին անվտանգության աշխատակիցներից մեկին, որը գրասենյակի դռան մոտ բավական երկար սպասեցնել տվեց ակցիայի մասնակիցներին։ Նամակը հանձնելուց անմիջապես հետո հայտնի դարձավ, որ մասնակիցներից մեկին ոստիկանները բերման են ենթարկել։ Լուրը սակայն պետք է ճշտեն։ Ակցիան հայտարարվեց ավարտված։
