Կվերականգնվի «Թեհրան-Ստամբուլ» ուղղությամբ գնացքների երթևեկությունը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս վերսկսվելու է «Թեհրան-Ստամբուլ» ուղղությամբ մարդատար գնացքների ուղիղ երթևեկությունը։ Այդ մասին հայտարարել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչ Ռաշիդին։ Ռաշիդին ընդգծել է, որ երկու երկրների միջև մարդատար գնացքների երթևեկման առաջիկա վերսկսմանը նպաստել են Թուրքիայի վարչապետի ու տրանսպորտի նախարարի վերջին այցերը Թեհրան, և Իրանի ԱԳՆ-ն իր համաձայնությունը տվել է երկու երկրների միջև գնացքների երթևեկման վերսկսմանը։ Երկաթուղային այդ երթուղին անցնում է Վանա լճով՝ Դատվանից դեպի Վան գործում է լաստանավային հաղորդակցություն (1970-ական թվականներին ֆինանսական խնդիրների պատճառով որոշվել էր երկաթուղի չկառուցել Վանա լճի շուրջ)։ Թեհրան-Անկարա (Ստամբուլ) գնացքների երթերի դադարեցումը մեծ հարված էր դարձել Վանի նահանգի զբոսաշրջային ոլորտի համար, ուր մեծ թիվ են կազմում իրանցի զբոսաշրջիկները։
