Հայտնի է՝ երբ Հռոմի պապը կայցելի Հայաստան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսի երկրորդ կեսին հնարավոր է այցելի Հայաստան: Այս մասին Վատիկանի ռադիոյի թողարկման ժամանակ հայտարարել է Սուրբ Աթոռի լրատվական ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Նա նշել է, որ այցի կազմակերպումը քննարկման փուլում է, և պապի կողմից հաստատված հստակ ծրագիր դեռևս չկա, այժմ դիտարկվում է հունիսի երկրորդ կեսին այցելելու տարբերակը: Ինչպես ասել է՝ այդ ամսաթվերը ճիշտ չեն, և պետք է սպասել վերջնական որոշմանը` խուսափելով թյուրիմացություններից:
