Ազատության հրապարակում ոստիկանները «Նոր Հայաստան»-ին թույլ չէին տալիս երթ անցկացնել
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջեւ քիչ առաջ միջադեպ է գրանցվել: Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս հանրահավաքի մասնակիցներին երթով շարժվել Ազատության հրապարակից: Ինչպես ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նրանք շեղվում են նախապես հայտարարված երթուղուց: «Նոր Հայաստան»-ի անդամներից Վարուժան Ավետիսյանը մի քանի րոպե բանակցեց Վալերի Օսիպյանի հետ, ինչից հետո միայն թույլ տրվեց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:
