Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպե՞ն. մանրամասնում է Շարմազանովը

Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Վստահ եմ, որ ազգային  ու պետական հարցերի շուրջ, անկախ կուսակցական, անձնական, գաղափարական տարաձայնություններից, ներկա և նախկին ղեկավարները պետք է պարբերաբար հանդիպեն», - ասաց նա։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հանդիպման համար շատ բան գալիս է ներկա ղեկավարից։ «Ներկա ղեկավարը պետք է ունենա ավելի բարձր քաղաքական կամք, ավելի բարձր հանդուրժողականություն՝ անկախ իր անձից։ Ինքը պետք է քայլը կատարի», - ասաց Է.Շարմազանովը։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը բոլորին իր նախագահության տարիներին հրավիրում էր անկախության տոնին։ «Ճիշտ է, չէին գալիս կամ գալիս էին, կամ մեկն ասում էր Հայաստանում չեմ, մյուսն ասում էր  հարմար չեմ գտնում, բայց ամենափառավոր տեսարանը կլինի, երբ որ մի օր եռագույնի տակ միասին նստած տեսնենք մեր Հայաստանի բոլոր ղեկավարներին», - նշեց ԱԺ փոխնախագահը։ Նա ընդգծեց՝ կարևորագույն հարցերի շուրջ միշտ էլ քաղաքական կոնսուլտացիաները անհրաժեշտ են։ «Որովհետև կա պետության շահ, ամեն ինչում պետք է լինի պետական շահի գերակայություն։ Եվ եթե կարիքը լինի՝ պետք է բոլորն էլ բոլորի հետ հանդիպեն», - ասաց Է. Շարմազանովը։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am