Հայտնի է Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկ ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Պետրոսյանը՝ ծնված 1989թ.: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2018 թվականի մայիսի 31-ին քննիչը որոշում էր կայացրել Ա.Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում և միջնորդություն ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Քրեական գործով հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ 2018թ. հուլիսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Ա. Պետրոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում առեւանգման փորձի ենթարկված անչափահաս տղան «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է՝ Դավիթը, ում առեւանգելու փորձի գործով Արամ Պետրոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նախաքննության ընթացքում սույն գործով տուժող Դավիթ Ավետիսյանը անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ լուսանկարով մատնացույց է արել իրեն առեւանգելու փորձ կատարողին:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ 13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը. նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը «Սուրեն Պապիկյա՛ն, ես նման բան անեի, ինձ ցմահ դատել էին, իսկ դու՞»․ Ռուզան Ստեփանյան. video ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները «Հեշտ չի լինելու. իշխանությունները կկիրառեն բոլոր գործիքներն ու անորեն քայլերը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. քաղաքագետ Դատարանը չի քննարկել Վահագն Չախալյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը քաղաքական մեծ ճնշման տակ է․ փաստաբան AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին. Տաթևիկ Հայրապետյան Ես շահել եմ դատը. Էդգար Ղազարյան Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Արմեն Չարչյան Ավինյան Տիգրա՛ն, ձեր փոսերի պատճառով ջարդված մեքենաների համար ո՞նց եք պատասխան տալու․ Դանիելյան (video) Թուրքիայի Օրդու նահանգում հայտնաբերված անօդաչուն հավանաբար ռուսական է Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա «Էդ դու՞ք եք երկրի տերը»․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) Հստակ ասում եմ՝ տուգանքներով քանի միլիարդ են «քերել» ժողովրդի գրպանից․ Ռուզան Ստեփանյան (video) ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մեջ Հայկական ֆենոմենը. Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին երկու տասնամյակների ամենաազդեցիկ աստղերի թվում 24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը Արսեն Թորոսյա՛ն, ուղիղ հարց եմ տալիս՝ մտե՞լ ես տեսնես՝ էդ մարդը մեռա՞ծ է, թե չէ․ Ռուզան Ստեփանյան (video) Հայ եկեղեցին անմահացրեց Ավարայրը, որովհետև այնտեղ կատարվեց հոգևոր ընտրություն. Հայր Ռուբեն Երբ սառնամանիք լինի, կհասկանաք․ նման թեմաներով չեն կատակում․ Զախարովան՝ ատոմակայանը փակվելու մասին (video) Արցախում պայթյունից տուժած ընտանիքը հայտնվել է փողոցում․ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am