Նոր բացահայտումների հետքերով. «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (video)

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ: Պարզվել է, որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզերի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 միլիարդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր, սակայն կապալառուն, օգտվելով պատվիրատուի աշխատակիցների անբարեխիղճ վերաբերմունքից, կատարողական կեղծ ակտեր կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Մասնավորապես, գրասենյակի և «Ագաթ-777» ՍՊ ընկերության միջև կնքվել է Արագածոտնի չորս գյուղում աշխատանք կատարելու պայմանագիր« որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ երկուսուկես միլիարդ դրամ: Այնուհետև «Ագաթ-777» ՍՊԸ-ն ենթակապալի պայմանագիր է կնքել «Շահարտ» ՍՊԸ-ի հետ, ըստ որի՝ նրան է փոխանցել երկու գյուղի աշխատանքը, որի արժեքը կազմել է 850 միլիոն դրամից ավելի: Չնայած խիստ թերի աշխատանքներին՝ կազմվել են ամբողջական ծավալով աշխատանքի կեղծ կատարողականներ, իսկ հսկողություն իրականացնող «ՆՊԱՓ» ՓԲԸ աշխատակիցներն ու գրասենյակի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները ստորագրել են ակտերը և ավարտված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ: Հարուցվել է քրեական գործ:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am